ruhy

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հրդեհներ

<<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն >> ՊՈԱԿ-ի կողմից 2017թ-ին <<Խոսրովի անտառ>> արգելոցում, <<Վայոց Ձորի անտառտնտեսություն>>  և <<Արագածոտնի անտառտնտեսություն>> մասնաճյուղերում  բռնկված հրդեհների վերաբերյալ արբանյակային պատկերների վերծանման միջոցով ստացված տվյալները 1.Խոսրովի  անտառ Seninel-2 արբանյակային պատկերների միջոցով իրականացված վերծանման  տվյալների համաձայն  Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի արդյունքում այրվել  է ընդհանուր 1716,3 հա տարածք: Ստորև ներկայացված են արբանյակային պատկերներ ,որոնք կատարվել են հրդեհից  առաջ (նկ .1) ... ավելին→

Հանդիպում

2016թ-ի հուլիսի 13 –ին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ  <<Ամերիա>> ՓԲԸ-ի աշխատանքային խմբի կողմից  կազմակերպված <<Ինստիտուցիոնալ և իրավական դաշտի վերլուծություն>> թեմայով հանդիպում-քննարկում FLEG II ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին խմբի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը, ավստրիացի իրավաբան, անտառագետ, միջազգային փորձագետ Պիտեր Հերբստը, ՀՀ ԳՆ Անտառային տնտեսության բաժնի պետ Արթուր Պետրոսյանը, ATP ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը և ... ավելին→

Դիտարկումներ <<Սևքարի անտառտնտեսությունում>> արբանյակային պատկերների հիման վրա

ՀՀ ԳՆ <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, հերթական անգամ այցելել էին ՀՀ ԳՆ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Սև քարի անտառտնտեսության>> մասնաճյուղ: Այցելության նպատակն էր վերջին տարիներին մոնիտորինգի կենտրոնում ներդրված ծրագրով, արբանյակային պատկերների համադրման արդյունքում տեղ գտած անտառածածկ տարածքների փոփոխության պատճառների ուսումնասիրությունը: Կենտրոնի աշխատակիցները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անտառտնտեսության աշխատակիցների, ինչպես նաև <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի գլխավոր ... ավելին→

Ուսումնասիրություն «Իջևան» ա/տ-ում

2016թ-ի մայիս ամսին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցներն անտառների պահպանության վիճակի վերաբերյալ դիտարկում-ուսումնասիրություններ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի <<Իջևանի անտառտնտեսություն>> մասնաճյուղ>> ՊՈԱԿ -ի անտառային տարածքներում: Ուսումնասիրությունների արդյունքում անտառտնտեսության  մասնաճյուղերի տարածքներում արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր,  որոնց վերաբերյալ տեղեկացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: ավելին→

Ուսումնասիրություն <<Սևան>> ա/պ

Սույն թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցներն անտառների պահպանության վիճակի վերաբերյալ դիտարկում-ուսումնասիրություններ են իրականացրել <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում:     Ուսումնասիրությունների արդյունքում ազգային պարկի մասնաճյուղերի տարածքներում արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՀՀ Բնապահպանության նախարարությանը: ավելին→

Հանդիպում

IMG_6374Սույն թվականի մայիսի 17-ին Գերմանիայի Միջազգային համագործակցության /GIZ/ կողմից Արմենիա Մարիոթ հյուրանոցի <<Արարատ>> Դահլիճում կազմակերպված միջոցառմանը, որպես գործընկեր հրավիրված էին նաև <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>>ՊՈԱԿ-ի աշխատակիցները:        Միջոցառման նպատակն էր գլխավոր գործընկեր կազմակերպություններին ներկայացնելու <<Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում>> /ԿԻԿ/ նոր ծրագրի ուղղությունները, ռազմավարական գործառնական պլանավորման գործընթացը, ինչպես նաև իրականացման ժամանակացույցը: ավելին→

Հրդեհ <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի տարածքում

Ս/թ սեպտեմբերի 9-ին ժամը 16.30-17.00ընկած ժամանակահատվածում <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Արզականի անտառպետության  7-8- րդ պահաբաժինների միջնամասում բռնկված հրդեհի կապակցությամբ ստացված ահազանգի հիման վրա ս/թ սեպտեմբերի 10-ին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները այլցելել են հրդեհված տարածք` դիտարկումներ և ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է Բջնիի համայնքային տարածքից՝ ներառելով 30հա տարածք, որից անտառածածկը կազմել ... ավելին→

Համատեղ ուսումնասիրություն ՀԿ-ների հետ

img_5157ՀՀ ԳՆ <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը հերթական անգամ ձեռնամուխ եղավ հասարակական կազմակերպություններին իր շուրջը համախմբելու. այդ առիթով կազմակերպել էր հերթական այցելությունը` դեպի ՀՀ ԳՆ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Սևքարի անտառտնտեսություն>> մասնաճյուղ` վերջին տարիներին իրականացված անտառվերականգնման աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով: Համատեղ դիտարկմանը մասնակցում էին <<Կանաչների միություն>> ՀԿ-ի նախագահ Հ. Սանասարյանը, <<Շողեր միություն>> ՀԿ-ի նախագահ Հ. Ասլանյանը, <<Էկոլուր>> ՀԿ-ի աշխատակից ... ավելին→

Նպաստում ենք մասնագետների կայացմանը

dscn5430ՀՀ Գյուղատնտեսության նախարարության <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով բնության պահպանության և անտառների կայուն կառավարման սկզբունքներին, շարունակում է սերտ համագործակցությունը ԳՄՀԸ /GIZ/ ընկերության հետ: Համագործակցության հերթական ուղղությունը երիտասարդ մասնագետների և ԲՈՒՀ-ի ավարտական կուրսի ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացումն է <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ում` նպատակ ունենալով նպաստել երիտասարդ սերնդի որպես մասնագետներ կայացմանը: Վերը նշված ծրագրերի իրականացման նպատակով, օրերս <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ում ... ավելին→

Հանդիպում Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության /GIZ/ հետ

20150309_120635Ս/թ. մարտի 9-ին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության /GIZ/ պատվիրակության հետ` GIZ Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննե Դորիաթ Քեմփայի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր ԳՄՀԸ ԿԿԿ ծրագրի շրջանակներում ԱՊՄԿ ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2010թ.-ից կատարած ծրագրերի քննարկումը: ԱՊՄԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գյուլխասյանը ներկայացրեց համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում կատարված ներդրումները և աշխատանքները. Այդ համագործակցության ... ավելին→


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95