ruhy

ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ 09.07.13թ.

Կարևորելով հասարակական և անտառային խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների դերը անտառների պահպանության գործում, <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը ս.թ. հուլիսի 9-ին կազմակերպել էր այցելություն <<Նոյեմբերյանի>> անտառտնտեսություն, որին մասնակցում էին կենտրոնի աշխատակիցները, բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` <<Էկոլոգիական ակադեմիա>>ՀԿ-ի նախագահ` Գրետա Գաբրիելյանը, <<Հայաստանի կանաչներ>> ՀԿ-ի նախագահ` Հակոբ Սանասարյանը, <<Էկոլուր>> տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Տաթևիկ Գրիգորյանը, <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>> ՀԿ-ի նախագահ` Արսեն Գասպարյանը, <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

dsc06955

Մասնակիցները ծանոթացան Նոյեմբերյանի անտառտնտեսությունում 2013թ. Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հետ համատեղ կատարված անտառվերականգնման աշխատանքներին. ընդհանուր առմամբ 78 հա տարածքի վրա տնկվել է 51.700 տնկի, աշնանը նախատեսվում է ևս 18.000 տնկիների տնկում:

dsc06958

Նոյեմբերյանի անտառպետությունում մասնակիցներն ուսումնասիրեցին 2013թ. անցումային և սանիտարական հատման նպատակով հատկացված հատատեղերը, իսկ Զիկատարի անտառպետությունում փայտանյութի մթերման ներքին պահեստում կատարվեցին ընթացիկ աշխատանքների դիտարկումներ:

dsc06964


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95