ruhy

Անտառային հողեր

Անտառկառավարման պլանների բովանդակային վերլուծության արդյունքները, ինչպես նաև Սյունիքի մարզի անտառներում “ԱՊՄԿ” ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մասնակի դիտարկումների արդյունքները թե’ հիմնված անտառմշակույթներում և թե’ անտառվերականգնման հատում իրականացված տարածքներում ցույց են տալիս, որ հողը և դրա վրա ազդեցությունները /հողերի էրոզիա և դեգրադացում, օրգանական ածխածնի հանքայնացում, երկրորդային ձորակառաջացում և տարածքի կտրտվածության մեծացում, տարածքի հիդրոլոգիական ռեժիմի խախտում և այլն/, որպես գործոն գրեթե անտեսված են: Այսպես, Գորիսի անտառպետության անտառմշակույթում ագրոտեխնիկայի խախտման պատճառով տարածքը ծածկված էր բարձր խոտածածկով (տնկված ծառերը չէին նշմարվում), որը հրդեհավտանգ լինելով հանդերձ ձմռանը` ձյունածածկի առկայության պայմաններում, կհանգեցնի մատղաշ ծառերի համատարած ծածկմանը և ոչնչացմանը և տարածքի էրոզավտանգության և անտառաճման պայմանների վատթարացմանը:

ss

Արծվանիկի անտառպետությունում իրականացված անտառվերականգնման հատումների աշխատանքներն իրականացվում էին բավականին թերացումներով և մի շարք գործոնների անտեսմամբ: Դիտարկված տեղամասում անտեսված էր տեղանքի բարդ ռելիեֆ ունենալու հանգամանքը: Հատատեղերի շահագործումն իրականացվել էր հողի բարձր խոնավության պայմաններում, տեղամասում առկա էին կամայականորեն, զուգահեռ կառուցված անանցանելի ճանապարհներ: Նման պայմաններում պետք է օգտագործվեր թեթև տեխնիկա կամ կենդանի քարշող ուժ, ինչը չէր արվում:
Արդի պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելիս պակաս կարևոր չեն նաև գլոբալ կլիմայափոխության բացասական ազդեցությունների բացահայտումը, որի անուղղակի հաստատումը կարող է հանդիսանալ Սյունիքի մարզի անտառային տարածքներում վերջին տասնամյակում գրանցված անտառային հրդեհների քանակն ու դրա հետևանքով այրված անտառածածկ տարածքների աճի բարձր ցուցանիշները: Մասնավորապես 2001-2010թթ. այրված անտառածածկ տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 398 հա, որից 316 հա Սյունիքի մարզում:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95