ruhy

Անտառային հրդեհներ

2008թ. ընթացքում <<Հայանտառ>> ՊՈԱԿ անտառային հողերում պաշտոնապես գրանցվել են անտառային հրդեհների 8 դեպք, որից 3-ը տեղի են ունեցել գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզման, 3-ը անփութության հետևանքով, 1-ը կայծակի հետևանքով, 1-ն էլ բարձր լարման հոսանքագծերի հետևանքով: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքների մակերեսը կազմել է 18.97հա, որից 15.17հա անտառածածկ:

1_2

2009թ. ընթացքում պաշտոնապես գրանցվել են անտառային հրդեհների 17 դեպք, որից 15-ը տեղի են ունեցել գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզման, 2-ը` կայծակի հետևանքով: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքների մակերեսը կազմել է 18.6հա, որից 7.49հա անտառածածկ:

2_1

2010թ. ընթացքում պաշտոնապես գրանցվել են անտառային հրդեհների 49 դեպք, որից 46-ը տեղի են ունեցել գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզման, 1-ը անփութության հետևանքով, 2-ի պատճառն անհայտ է: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքների մակերեսը կազմել է 810.58հա, որից 775.13հա անտառածածկ:

2011թ. ընթացքում պաշտոնապես գրանցվել են անտառային հրդեհների 59 դեպք, որից 46-ը տեղի են ունեցել գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզման, 1-ը անփութության հետևանքով, 4-ի պատճառն անհայտ է: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքների մակերեսը կազմել է 470.9հա, որից 417.9հա անտառածածկ:

2012թ. ընթացքում պաշտոնապես գրանցվել են անտառային հրդեհների 51 դեպք, որից 57-ը տեղի են ունեցել գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզման, իսկ 4-ի պատճառն անհայտ է: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքների մակերեսը կազմել է 224.26հա, որից 167.95հա անտառածածկ:

2008-2012թթ. ընթացքում հրդեհված տարածքները /հա/

hayantar_hrdeh

2008-2012թթ. ընթացքում տեղի ունեցած հրդեհների քանակը

hrdeh_qanak

Ինչպես երևում է գրաֆիկներից, վերջին երկու տարիներին նկատվում է անտառային հրդեհների դեպքերի և հրդեհված անտառային տարածքների աճ: Իսկ հրդեհների դեպքերի հիմնական մասն առաջացել է գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզումից:
5_0

Անտառային հրդեհների դեպքերի կանխարգելման մպատակով անհրաժեշտ է կառուցել հակահրդեհային մեկուսիչ գոտիներ` սահմանազատելու անտառը և գյուղատնտեսական հողատեսքերը, պահպանել հակահրդեհային անվտանգության նորմերը, կազմակերպել հանդիպումներ անտառամերձ համայնքների բնակչության շրջանում հակահրդեհային անվտանգության կանոնների և գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզման բացասական հետևանքների մասին իրազեկման նպատակով:
6


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95