ruhy

Անտառապատում և անտառվերականգնում

Ս/թ նոյեմբերի 20-21-ը կենտրոնի աշխատակիցները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մասնակցեցին Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /FAO/ՊԳԿ/ կողմից Հայաստանում իրականացվող <Անտառապատում և անտառվերականգնում> ծրագրի ավարտին նվիրված համաժողովին:

Համաժողովի նպատակն էր բոլոր շահառու կողմերին ներկայացնելու ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, քննարկելու անտառային ոլորտի հիմնական թիրախները և հետագա զարգացման ուղիները:

Ծրագրի բովանդակության և կատարված աշխատանքների մասին ներկայացրեցին <Անտառապատում և անտառվերականգնում> ծրագրի ազգային համակարգող Ռուբեն Պետրոսյանը և ՊԳԿ /FAO/ ներկայացուցիչներ Վոլտեր Կոլլերտն ու Նորբերտ Վինկլեր Ռաթոնը:

Համաժողովի ավարտը կայացավ <Հայանտառ> ՊՈԱԿ Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնկարանային տնտեսությունում:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95