ruhy

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Մարտի 21-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ անտառի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Գ. Պետորսյանը, անտառաբուծության բաժնի պետ Ա. Պետրոսյանը, <<Հայանտառ>> և <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ների աշխատակիցները, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և տեղական փորձագետներ:

img_1467_0

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ ԳՄՀԸ-ԿԿԿ ծրագրի թիմի ղեկավար Թոմաս Էբերհեռը: Այն ելույթներով շարունակեցին ՀՀ ԳՆ Անտառաբուծության բաժնի պետ Ա. Պետրոսյանը, ՀՀ ԳՆ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռ. Պետրոսյանը, <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ի գլխավոր և առաջատար մասնագետներ Ա. Գրիգորյանը և Ա. Մնացյանը, ԳՄՀԸ-ԿԿԿ փորձագետ Ա. Ղազարյանը և ԱՏՀ փորձագետ Ս. Նահապետյանը` ներկայացնելով ԳՄՀԸ-ԿԿԿ և վերը նշված կառույցների համագործակցությունն ու ձեռքբերումներն` ուղղված ՀՀ-ում Կենսաբազմազանության Կայուն Կառավարմանը:

img_3159

Մասնավորապես <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց ելույթներում ներկայացրեցին ԳՄՀԸ-ԿԿԿ ծրագրի ֆինանսավորմամբ կենտրոնում արբանյակային պատկերների վերծանման համար նախատեսված <> համակարգչային ծրագրի ձեռքբերումը և տեղակայումը, վերապատարաստման դասընթացների կազմակերպումը, 2011-2012թթ-ի ՀՀ տարածքի արբանյակային պատկերների ձեռքբերումը, դրանց վերծանման, համադրման և վերլուծության աշխատանքների համատեղ իրականացումը և ստացված արդյունքների ճշգրտման նպատակով դաշտային դիտարկումների կազմակերպումը:

img_3169

Ներկայացրեցին նաև Անտառային ոլորտին առնչվող հանրային իրազեկման ծրագրի պիլոտային եղանակով իրականացումը ՀՀ Տավուշի մարզի <<Սևքարի>> անտառտնտեսությանը հարող յոթ բնակավայրերում, Սյունիքի մարզի <<Շիկահող>> պետական արգելոցին և <<Արևիկ>> ազգային պարկին հարակից 12 բնակավայրերում: Ներկայացված աշխատանքները և ծրագրերը հնարավոր եղան կյանքի կոչել ԳՄՀԸ-ԿԿԿ ծրագրի կողմից ցուցաբերած տեխնիկական աջակցությամբ`ինչպես օրինակ` ամենագնաց մեքենաներ, համակարգիչներ և այլն:

img_3164

Զեկույցներին հաջորդեց ներկայացված ելույթների վերաբերյալ հարց ու պատասխանի անցկացումը, որի ընթացքում զեկուցողները փորձեցին հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ առաջադրված հարցադրումներին:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95