ruhy

Անտառպահպանություն

2009-2011թթ. ընթացքում բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ պահպանվող տարածքներում հայտնաբերված ապօրինի հատումների ցուցանիշները.
“Դիլիջան” ազգային պարկում 2009թ. գարնանային և աշնանային ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 158 հատ ապօրինի հատված ծառեր 357.37խմ ծավալով, որից անտառխախտման արձանագրություններով ձևակերպվել է 133 ծառ 349.86խմ ծավալով, բացահայտման տոկոսը ըստ քանակի կազմել է 84.1%, ըստ ծավալի` 97.8%: 2010թ.-ին հայտնաբերվել է 280 ծառ 358.95խմ ծավալով, որից անտառխախտման արձանագրություններով ձևակերպվել է 158 ծառ 247.24խմ ծավալով, բացահայտման տոկոսը ըստ քանակի կազմել է 90.8%, ըստ ծավալի` 68.8%: 2011թ-ին հայտնաբերվել է 197 ծառ 220.59խմ ծավալով, որից անտառխախտման արձանագրություններով ձևակերպվել է 170 ծառ 212.35խմ ծավալով, բացահայտման տոկոսը ըստ քանակի կազմել է 86.3%, ըստ ծավալի` 96.2%:2012թ-ին հայտնաբերվել է 144 ծառ 137.6խմ ծավալով, որից անտառխախտման արձանագրություններով ձևակերպվել է 115 ծառ 129.83խմ ծավալով, բացահայտման տոկոսը ըստ քանակի կազմել է 79.8%, ըստ ծավալի` 94.3%:

ՙ”Սևան” ազգային պարկում 2009թ. գարնանային և աշնանային ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 610հատ ապօրինի հատված ծառեր 64.21խմ ծավալով, որից անտառխախտման արձանագրություններով ձևակերպվել է 19 ծառ 8.05խմ ծավալով, բացահայտման տոկոսը ըստ քանակի կազմել է 3.1%, ըստ ծավալի` 12.5%: 2010թ-ին հայտնաբերվել է 524 ծառ 47.5խմ ծավալով, որից անտառխախտման արձանագրություններով չի ձևակերպվել ոչ մի ծառ, բացահայտման տոկոսը ըստ քանակի և ըստ ծավալի կազմել է 0%: 2011թ-ին հայտնաբերվել է 308 ծառ 22.63խմ ծավալով, որից անտառխախտման արձանագրություններով չի ձևակերպվել ոչ մի ծառ, բացահայտման տոկոսը ըստ քանակի և ըստ ծավալի կազմել է 0%:2012թ.-ին հայտնաբերվել է 786հատ ապօրինի հատված ծառեր 144.73խմ ծավալով, որից անտառխախտման արձանագրություններով ձևակերպվել է 76 ծառ 7.05խմ ծավալով, բացահայտման տոկոսը ըստ քանակի կազմել է 9.6%, ըստ ծավալի` 4.87%

Հայտնաբերված ապօրինի հատումների քանակը /հատ/
pat_1

“ԱՊՄԿ” ՊՈԱԿ-ի կողմից ևս իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքներում, որոնց արդյունքում ՙԴիլիջան՚ ազգային պարկում հայտնաբերել են` 2009թ-ին թվով 19 հատ, 2010թ-ին 41հատ, 2011թ-ին 11 հատ ապօրինի հատված ծառեր, իսկ 2012թ.-ի ընթացքում ապօրինի հատումներ չեն հայտնաբերվել:ՙՍևան՚ ազգային պարկում 2009թ-ին թվով 71հատ, 2010թ-ին` 109 հատ, 2011թ-ին 140 հատ ապօրինի հատված ծառեր, իսկ 2012թ. -ին 40 հատ ապօրինի հատված ծառեր:

“ԱՊՄԿ” ՊՈԱԿ-ի կողմից ԲՀՊՏ-ներում հայտնաբերված ապօրինի հատումների քանակը /հատ/

pat_2


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95