ruhy

ԱՐՋԱՏԽԼԵՆԻ-Лещина древовидная или Медвежий орех-Corylus colurna L.

Կատեգորիա. Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ:

Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

arjatxleni

Նկարագրություն. Կեչազգիների ընտանիքին պատկանող` բարեկազմ, ուղիղ բնով, խիտ սաղարթով, հսկա ծառեր` 25-30 մ բարձր.: Կեղևը մուգ-մոխրագույն, խոր-ճեղքավորված: Ընձյուղները դեղին կամ դժգույն նարնջագույն մինչև գորշավուն, թույլ սրտաձև, կրկնակի ատամնավոր, վերինները` բլթակավոր ատամնավոր, կոթերը երկար, 3-5 սմ երկ.: Պտուղները միասին հավաքված 3-20 -ական: Պտղագավաթը կազմված հատված, պտուղները գերազանցող, նեղ, կորացած, նշտարաձև մասերից: Ընկույզը փոքր, գնդաձև կամ հակա-ձվաձև, կողքերից սեղմված, կճեպը` հաստ:

Տարածում. Աճում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Սևքար գետի վերնագավառ, Գետահովիտ, Ենոքավան, Ոսկեպար): EOO 60 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում և Հիմալայներում:

arjatxleni_taracum

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1500 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառներում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` մայիս-օգոստոսին: Գեղեցիկ ծառ է ուղիղ բնով, ուտելի ընկույզներով և շատ գեղեցիկ վարդագույն բնափայտով: Արգելավայրում լավ բազմանում է բնական վերաճով` սերմերից:

arjatxleni1

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառահատումների հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է <<Արջատխլենու>> արգելավայրում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95