ruhy

ԳԻՀԻ ԿԱԶԱԿԱԿԱՆ-Можжевельник казацкий-Juniperus sabina L.

Կատեգորիա.Վտանգված տեսակ է: Արեալը մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ:

Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

gihi

Նկարագրություն. Ցածր, սովորաբար հողի վրա փռված թուփ` մինչև 50 սմ բարձր.: Տերևները փայլուն, վառ կանաչ, նշտարաձև-գծային, սրացած, մեջքի կողմից ուռուցիկ և կեսի մոտ փոս ընկած օվալ գեղձով: Կոները մանր, 4-6 մմ տրամագծով:

Տարածում. Հանդիպում է Սևանի (Փամբակ, Դարանակ), Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք) և Մեղրու (Վահրավար, Գողթան լեռագագաթի լեռաճյուղեր) ֆլորիստիկական շրջաններում: EԳԳ 410 քառ. կմ է, AԳԳ` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Կովկասի այլ շրջաններում, Հարավային և միջին Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսային Մոնղոլիայում և Միջին Ասիայում:

gihi_taracum

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2400-2500 մ բարձրությունների վրա. քարաթափվածքային և մանրաքարոտ լանջերին, հազվադեպ թփուտների մացառուտներում: Պտղաբերում է հուլիս հոկտեմբերին: Լավ բազմանում է վեգետատիվ ճանապարհով, առատ պտղաբերում է:

gihi2

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է <<Սևան>> ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95