ruhy

ԴԱՍԸՆԹԱՑ

GIZ/Գերմանական միջազգային համագործակցություն ընկերության /ԳՄՀԸ/ <Կենսաբազմազանության կայուն կառավարում, Հարավային Կովկաս> /ԿԿԿ/ ծրագիրը ս/թ նոյեմբերի 6-7-ը <Արթուրս Աղվերան Ռեզորթ> հյուրանոցային համալիրում կազմակերպվեց դասընթաց <Բնապահպանական բարձրարժեք անտառների հայեցակարգի> /HCV/ վերաբերյալ: Դասընթացը վարում էին միջազգային խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչներ Աննի Վուհելայնեն, Քրիստոֆեր Սյուառտը և GIZ փորձագետ Ա.Ղազարյանը:

cimg2278

<Բնապահպանական բարձրարժեք անտառների հայեցակարգը> պարզ, ամբողջ աշխարհում կիրառվող և տեղական պայմաններին հեշտությամբ ադապտացվող համակարգ է:

cimg2295

Ուսուցման նպատակն էր.

  • մասնակիցներին ներկայացնելու հայեցակարգի պատմությունը և զարգացումը,
  • քայլերը, որոնք անհրաժեշտ են անտառներում և այլ էկոհամակարգերում HCV-ի բացահայտման, կառավարման և վերահսկման համար,
  • արտադրական լանդշաֆտներում արժեքների պահպանության մոտեցումների իրականացման, ինչպես նաև Հայաստանում համապատասխան ուղեցույցների մշակման , դրանց սկզբունքների կիրառման վերաբերյալ, տեղյակ կլինեն անտառային տնտեսության, գյուղատնտեսության և հողի օգտագործման պլանավորման մեջ դրա լայնածավալ օգտագործման մասին:

img_1125

Դասընթացին մասնակցում էին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության <Հայանտառ>ՊՈԱԿ-ի, <Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ-ի, ՀՀ Բնապահպանության նախարարության <Զիկատար> անտառի գիտափորձարարական կենտրոնի, <Հայաստան ծառատունկ> ծրագրի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

cimg2284


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95