ruhy

Դիտարկումներ <<Սևքարի անտառտնտեսությունում>> արբանյակային պատկերների հիման վրա

ՀՀ ԳՆ <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, հերթական անգամ այցելել էին ՀՀ ԳՆ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Սև քարի անտառտնտեսության>> մասնաճյուղ: Այցելության նպատակն էր վերջին տարիներին մոնիտորինգի կենտրոնում ներդրված ծրագրով, արբանյակային պատկերների համադրման արդյունքում տեղ գտած անտառածածկ տարածքների փոփոխության պատճառների ուսումնասիրությունը:

IMG_5420 IMG_5431

Կենտրոնի աշխատակիցները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անտառտնտեսության աշխատակիցների, ինչպես նաև <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի հետ համատեղ, ընտրողական կարգով ուսումնասիություն իրականացրեցին փոփոխված տարածքներից մեկում, որը գտնվում էր Գետաշենի անտառպետության 12-րդ քառակուսում:

IMG_5439       IMG_5436

Իրականացված դիտարկումներից պարզվեց, որ այդ տարածքում տեղ գտած փոփոխության պատճառը նախորդ աշնանը տեղի ունեցած ուժեղ քամիների արդյունքում տապալված ծառերն են: Տեղում իրականացված քննարկումներից հետո պարզ դարձավ, որ նշված քամատապալ տարածքից փայտանյութի դուրս բերմանը խոչընդոտում են անտառային ճանապարհների դժվար հասանելիությունը, տեղանքի ռելիեֆը, ինչի առիթով ցանկալի կլիներ հրավիրել շահագրգիռ կողմերի ուշադրությունը` նշված հատվածներից փայտանյութի դուրս բերման համար արդյունավետ տարբերակների մշակմանը:

Նշված հատվածներից փայտանյութի դուրս բերումը մասամբ կբավարարի տեղի բնակչության վառելափայտի սպառման ծավալները, ինչն իր հերթին կնպաստի անտառի վրա ճնշման նվազեցմանը: Դիտարկումներին մասնակցում էին նաև Կենտրոնում փորձաշրջան անցնող ուսանողները:

 


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95