ruhy

ԻԼԵՆԻ ԹԱՎՇԱՅԻՆ – Бересклет бархатистый – Euonymus velutina

Կատեգորիա. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից փոքր է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

ileni

Նկարագրություն. Փոքրիկ թուփ` 1-2 մ բարձր.: Երիտասարդ ճյուղերը ծածկված խիտ կարճ մազիկների թավշյա թավոտությամբ: Տերևները հակադիր: Ծաղիկները կանաչավուն-սպիտակ, հավաքված կիսահովանոցանման ծաղկաբույլերում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ն. Հանդ): АОО 8 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում, Միջին Ասիայում (Կոպետդաղ) և Հյուսիսային Իրանում:

ileni_taracum

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա. կաղնու անտառի եզրերին, սոսու պուրակում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս- սեպտեմբերին:

ileni2

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ :

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է <<Շիկահող>> պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95