ruhy

Իրավապահ մարմիններում

Ըստ ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի 2011թ-ի տվյալների կազմվել է 153 անտառխախտման արձանագրություն, որից` 150արձանագրությունը 1597հատ 967.5խմ ծավալով ծառերի ապօրինի հատման, 2 ակտ` ապօրինի արածեցման: Թվով 150 ապօրինի անտառհատման ակտերից 16-ն ուղարկվել է ՆԳ ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ ոչ մի ակտ չի վերականգնվել:

2006-2011թթ-ին իրավապահ մարմիններին ուղարկված
անտառխախտման արձանագրությունների շարժը

1_11

Ներկայացված գրաֆիկից երևում է, որ անտառխախտման արձանագրությունների շարժը տարեց-տարի ունի նվազման միտում` 2006թ-ի /345արձանագրություն/ համեմատ 2011թ-ին /153արձանագրություն/ անտառխախտման արձանագրությունները պակասել են 56.7%-ով: Նմանատիպ արդյունքները թույլ են տալիս փաստելու, որ տեսանելի է դրական տեղաշարժ անտառխախտման ծավալների մասով, սակայն իրավապահ մարմիններին ուղարկված ավելի քիչ քանակի անտառխախտման արձանագրություններին զուգահեռ, նվազել է նաև վերականգնված արձանագրությունների քանակը:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95