ruhy

Խորհուրդ

Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդը ստեղծվել է ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշման համաձայն:

Խորհրդի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների կանխարգելումը, ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, ապօրինի հատումների կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեության համակարգումը

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի հատումների, ապօրինի հատումների արդյունքում բնափայտի տեղափոխման, իրացման և այլ գործողությունների կանխմանը, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն աջակցելը,

գ) ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքների թափանցիկության ապահովումը:

Խորհուրդն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան.

ա) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ ապօրինի հատումների կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ,

բ) քննարկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմիցª ապօրինի հատումների կանխարգելման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին հաղորդումները և ընդունում համապատասխան որոշումներ,

գ) քննարկում և հաստատում է խորհրդի աշխատանքային ծրագրերը, լսում խորհրդի անդամների հաշվետվությունները նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ խորհրդի կազմի համալրման կամ փոփոխման վերաբերյալ:

Խորհուրդն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու բնափայտի ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերին առնչվող նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և հաղորդումներ:

ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել խորհրդի նախագահի կողմից կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

Խորհրդի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին խորհրդի անդամներն իրազեկվում են, և քննարկվելիք նյութերն ու հաղորդումները տրամադրվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:

Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է խորհրդի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անվճար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խորհրդի նախագահ)

ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար

ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՙՀայանտառ՚ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

ՙԱնտառային պետական մոնիտորինգի կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժ/պ (համաձայնությամբ)

“Կանաչների միություն” ՀԿ նախագահ (համաձայնությամբ)

ՙՀանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95