ruhy

ԾԱՌԱՏՈՒՆԿ

Ապրիլի 16-ին ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և <<Էյ Թի Փի>> բարեգործական հիմնադրամի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում անցկացվեց խորհրդանշական ծառատնկման միջոցառում, որը կազմակերպվել էր Երկրի միջազգային օրվա և Ջրային համագործակցության միջազգային տարվա շրջանակներում: Ծառատնկման համար անհրաժեշտ գործիքները և տնկիները սիրով տրամադրվել էին <<Էյ Թի Փի>> բարեգործական հիմնադրամի կողմից:

img_3315

Խորհրդանշական բնույթի այս միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը Հայաստանի անտառածածկ տարածքների ոչնչացման խնդրի վերաբերյալ և նպաստել հասարակության անմիջական մասնակցության ապահովմանը երկրում անտառվերականգնման և կանաչապատման գործընթացներին:

223._edward_nalbandian_participated_in_tree_planting_in_avan_16.04.2013_

Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, <<Էյ Թի Փի>> բարեգործական հիմնադրամի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, ՀՀ ԳՆ <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի և <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ընդհանուր առմամբ տնկելով շուրջ 350 հատ հացենու և մահլեբյան բալենու տնկիներ:

223._edward_nalbandian_participated_in_tree_planting_in_avan_16.04.2013_2

Պետք է նշել , որ Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնը ողջունում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ի նպաստ բնությանը և իր պատրաստակամությունն է հայտնում ներգրաված լինելու այսպիսի միջոցառումներում:

img_3331


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95