ruhy

ԿԵՆԻ ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ – Тис ягодный – Taxus baccata L.

Կատեգորիա: Վտանգված տեսակ Է: երրորդական դարաշրջա­նի այս ռելիկտային տեսակը տարածված է Իջևանի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում առաջացնելով մի քանի համեմա­տաբար խոշոր պուրակներ և հանդիպելով առանձին ծառերի ձևով հաճարի և կաղնու անտառներում: Տեսակի աճման պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել բնակության շրջանի կրճատ­մանը:

Հայաստանի Կարմիր գրքի աոաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Կենին պատկանում է կենազգիների ընտանիքին (Taxaceae): Աճում է խիստ դանդաղ, տարեկան մոտ 2-3 սմ: Ապրում է մոտ 2000-4000 տարի: Մշտադալար ծաո է, մինչև 25 մ բարձրության, կարմրամոխրագույն բնով մինչև 1 մ տրամագծով, հարթ կամ թիթեղիկավոր: Տերևները` 5-8 տարի պահպանվող, երկարանշտարաձև, տափակ, ելուստային ջղերով, սուր, կարճ կոթուկով, փայլուն: Հատապտուղը` վառ կարմիր:

Ծառի գրեթե բոլոր օրգանները խիստ թունավոր են, իսկ պտուղները ոչ միայն թունավոր չեն, այլ չափազանց համեղ ու սննդարար են: Կենու հիմնական թույնը taxane ալկալոիդն է, ընդ որում, որքան ծեր է ծառը, այնքան ավելի ուժեղ է թույնը: Այն պահպանվում է նույնիսկ չորացած բնափայտում:

keni2

Տարածում: Հայաստանում հանդիպում 1 է միայն Իջևանի (Ախնաբադի և Ոսկեպարի կենու պուրակներում և հարակից անտառներում) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2870 քառ. կմ է, AOO` 64 քառ. կմ: Լոկալիտետներր` 10: Բացի Հայաստանից աճում է Կովկասում. Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հարավային Աֆրիկայում, Фոքր Ասիայում:

kenu_taracum2

Կենսաբանական, Էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 700-1500 մ բարձրությունների վրա, գետերի ափերին, անտառներում: Ունի արժեքավոր բնափայտ:

Սահմանափակող գործոններ: Դժվարացած սերմնային վերականգնում, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկի «Ախնաբադի» կենու պուրակում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

Հին Եգիպտոսում կենու փայտից սարկոֆագներ էին պատրաստում, իսկ որոշ երկրներում ժողովուրդը տուրքը վճարում էր կենու փայտով: Կենու փայտը ջրում չի փտում: Այն օգտագործում են նավերի ստորջրյա մասերը կառուցելիս, ինչպես նաև պատրաստում են ամենաթանկարժեք կահույքը: Կենու փայտը սպանում է նույնիսկ իր շրջապատի օդում գտնվող մանրէները: Եթե տանը գտնվում են կենու փայտից սարքված իրեր, ապա այն ապահովված է հիվանդածին մանրէների ներկայությունից: Կենու օրգանների բաղադրության մեջ մտնող որոշ նյութեր օգտագործվում է քաղցկեղի մի քանի տեսակների քիմեոթերապիայի դեղամիջոցներում, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:

keni

Զարմանալիորեն, կենու թույնը չի ազդում նապաստակների ու եղջերուների վրա, որոնք կարող են սնվել կենու ճյուղերուվ: Ըստ ավանդույթի, հնում, երբ ուզում էին որևէ մեկին սպանել, գինի էին մատուցում կենու փայտից սարքված բաժակում: Աճում է կենին անտառի ստվերոտ, խոնավ ու տաք վայրերում, որտեղ հողը պարարտ է և հզոր:

keni1

Կենու փայտի արտասովոր հատկությունները ճակատագրական եղան այս ծառատեսակի գոյության համար: Կենին այժմ խիստ վտանգված ծառատեսակ է և կարիք ունի հատուկ և հոգատար վերաբերմունքի:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95