ruhy

ՀԱՂԱՐՋԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ-Смородина армянская-Ribes armenum Pojark.

Կատեգորիա. Վտանգված տեսակ է: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց միջև տարածությունը 200 կմ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

haxarjhaykakan

Նկարագրություն. Թուփ` հաճախ ավելի քան 1 մ բարձր.: Տերևները ավելի քան 5սմ երկար., պատած բազմաթիվ դեղին գեղձերով: Ծաղիկները բաց մանուշակագույն կամ վարդա-մոխրագույն պսակաթերթերով, 4-9-ական խմբված մինչև 5-6 սմ երկ. ողկույզներում: Պտուղները սև, մերկ, երկար կոթուններով:

Տարածում. Հանդիպում է միայն Վերին-Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Դարեղեգիսի (Ջերմուկ) ֆլորիստիկական շրջաններում: ЕОО 1800 քառ. կմ է, АОО` 16 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանի էնդեմիկ է:

haxarjhayk_taracum_0

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտու ծ. մ. 1600—2200 մ բարձրությունների վրա. ժայռոտ և քարքարոտ տեղերում, անտառի եզրերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

haxarjhaykakan2_0

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության,իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95