ruhy

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

  •  Ինչ է անտառների պետական մոնիտորինգը 

Անտառների պետական մոնիտորինգը անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման համար իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթաց է, որի նպատակն է բացահայտել անտառների և անտառային հողերի վրա անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառօգտագործման բնագավառում մարդածին և բնական տարբեր տեսակի ներգործությունների և դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելումը, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովումը` բնակչությանն իրազեկելու միջոցով:

  • Ինչ է ապօրինի հատումը 

Առանց անտառհատման տոմսի փայտանյութի մթերումն ու անտառից դուրս բերումը համարվում է ապօրինի հատում:

  • Ինչպես ձեռք բերել վառելափայտ օրինական ճանապարհով 

Այցելել անտառտնտեսություն, ձեռք բերել համապատասխան փաստաթուղթ /անտառհատման տոմս/ և մտնելով անտառ իրավունք կունենան հատել անտառհատման տոմսում նշված վայրից  համապատասխան քանակի, տեսակի և ծավալի փայտանյութ:

  • Ինչ է հատատեղը 

Հաշվարկային հատատեղը անտառշինական նախագծով սահմանված բնափայտի մթերման տարեկան չափաքանակն է:

  • Ինչ հետևանքների կհանգեցնեն ապօրինի հատումները

Ապօրինի հատումների հետևանքով հատված տեղամասերում և նրանց հարող տարածքներում առաջանում են հողատարման, ձորակառաջացման, աղբյուրների և գետերի ջրային հաշվեկշռի նվազեցման, ողողատների և սելավների առաջացման, սողանքների ակտիվացման, փոշու ամպերի գոյացման և այլ կարգի բացասական երևույթներ:

  • Որն է թափուկ փայտանյութը

Թափուկ փայտանյութն անտառային հողի վրա ընկած« մահացած ծառերի մասերը կամ բներն է:

  • Ինչ է կողմնակի անտառօգտագործումը

Կողմնակի անտառօգտագործումը պտուղների« հատապտուղների« ընկույզների« սնկերի« ուտելի բույսերի և դեղաբույսերի« տեխնիկական հումքի մթերումն  ու անտառից դուրսբերումն է:

  • Որոնք են անտառային հողերը

Անտառային հողերն անտառապատ« կենդանական և բուսական աշխարհի պահպանման« բնության պահպանության« ինչպես նաև անտառով չծածկված« բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողերն են:

  • Ինչ է անտառների պահպանությունը

Անտառների պահպանությունը հրդեհների« ինքնակամ զավթումների« ապօրինի հատումների« ւսրածեցումների« աղտոտման« աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումն է:

  • Ինչ է  անտառների պաշտպանությունը

Անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմների ¥վնասատուների և հիվանդությունների¤ կողմից անտառների ոչնչացման« չորացման« օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը և սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումն է:

  • Ինչ է անտառօգտագործումը

Անտառօգտագործումն անտառների« անտառային պաշարների և անտառային հողերի օգտակար բնական հատկությունները քաղելու« ինչպես նաև դրանից օգուտ ստանալու հնարավորության օգտագործումն է:

  • Որն է անտառշինական նախագիծը

Անտառշինական նախագիծը ¥անտառկառավարման պլան¤ անտառաշինության արդյունքում մշակված և անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված տեխնիկական փաստաթուղթ է:

  • Ինչպիսի հատումներ են իրականացվում ՀՀ անտառներում

ՀՀ անտառներում իրականացվում են անտառվերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումներ:

Անտառավերականգնման հատումներն են հասուն և գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման և անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումները:

Խնամքի ¥միջանկյալ¤ հատումներն են ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացումները:

Սանիտարական հատումներն են  անտառների սանիտարական վիճակի բարելավման նպատակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի հատումները:

Այլ հատումներն են անտառային տարածքների մաքրման« անտառային ճանապարհների կառուցման« անտառային տնտեսության վարման հետ չկապված օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակով ծառերի հատումները:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95