ruhy

Համատեղ ուսումնասիրություն ՀԿ-ների հետ

ՀՀ ԳՆ <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը հերթական անգամ ձեռնամուխ եղավ հասարակական կազմակերպություններին իր շուրջը համախմբելու. այդ առիթով կազմակերպել էր հերթական այցելությունը` դեպի ՀՀ ԳՆ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Սևքարի անտառտնտեսություն>> մասնաճյուղ` վերջին տարիներին իրականացված անտառվերականգնման աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով:
img_5157
Համատեղ դիտարկմանը մասնակցում էին <<Կանաչների միություն>> ՀԿ-ի նախագահ Հ. Սանասարյանը, <<Շողեր միություն>> ՀԿ-ի նախագահ Հ. Ասլանյանը, <<Էկոլուր>> ՀԿ-ի աշխատակից Մ.Երիցյանը, <<Հանուն կայուն մարդկային զարգացման>> ասոցիացիա ՀԿ-ի աշխատակիցները և <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները` տնօրեն Ա. Գյուլխասյանի գլխավորությամբ: <<Սևքարի անտառտնտեսություն>> մասնաճյուղում տնօրեն Ա.Երիցյանը համառոտ ներկայացրեց կատարված և կատարվելիք աշխատանքները: Մասնակիցների կողմից դիտարկվող տեղամասը GIZ կազմակերպության աջակցությամբ անտառապատված տարածքն է, որի տնկման աշխատանքները կատարվել են դեռևս 2009թ.-ին, շուրջ 44.5 հա-ի վրա` որպես տնկանյութ օգտագործելով սոճի ծառատեսակի 1-2 տարեկան տնկիները: Նշված տեղամասում տնկանյութի քանակը հասել է 3000-ի:
Դիտարկման արդյունքում տնկիների որակը և կպչողականությունը մասնակիցների կողմից բարձր է գնահատվել, ներկայացվել են բազմաթիվ տեսակետներ և նույնիսկ մտավախություններ անտառապատած տարածքի վերաբերյալ, որոնցից հատկանշականը Հ. Սանասարյանի կարծիքն էր` մատղաշ սոճիների պահպանության վերաբերյալ: Ըստ մասնագետների` սոճիները մեր հանրապետությունում խոցելի ծառատեսակ են Ամանորյա տոների ընթացքում և կարող են անօրինական կերպով հայտնվել <<տոնածառի>> շուկայում: Դիտարկումներին ներգրաված են եղել նաև <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ում ուսումնական պրակտիկան անցկացնող ՀԱԱՀ-ի ուսանողները:
img_5197
Եզրափակելով համատեղ դիտարկման արդյունքները` ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գյուլխասյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար` համոզմունք հայտնելով, որ նման պարբերական բնույթ կրող այցելությունները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի անմիջական ուշադրության կենտրոնում են:

img_5223


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95