ruhy

Հանդիպում Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության /GIZ/ հետ

Ս/թ. մարտի 9-ին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության /GIZ/ պատվիրակության հետ` GIZ Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննե Դորիաթ Քեմփայի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր ԳՄՀԸ ԿԿԿ ծրագրի շրջանակներում ԱՊՄԿ ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2010թ.-ից կատարած ծրագրերի քննարկումը:

20150309_120635

ԱՊՄԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գյուլխասյանը ներկայացրեց համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում կատարված ներդրումները և աշխատանքները.

Այդ համագործակցության արդյունքում 2010-2011թթ. կենտրոնում ներդրվել է հեռահար զոնդավորման և GIS ծրագրային համակարգը, որը արբանյակային պատկերների վերլուծության համար նախատեսված համակարգչային ծրագիր է, և անհրաժեշտ է փաստել, որ այն իր հնարավորություններով առայժմ միակն է տարածաշրջանում:

Տրամադրված դրամաշնորհներով կենտրոնի համար ձեռք են բերվել նաև <> ծրագիրը, ՀՀ ամբողջ անտառային ֆոնդն ընդգրկող տարածքների արբանյակային պատկերները, տեխնիկական միջոցներ /օր` պլոտեր տպագրման սարք, 2 հատ Նիվա մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներ, համակարգիչներ և այլն/:

2011թ-ին իրականցվել են ընդհանուր անտառածածկ տարածքների առանձնացման և մակերեսի որոշման աշխատանքներ:

2012թ-ին Տավուշի և Սյունիքի մարզերի 19 գյուղական համայնքների բնակչության շրջանում իրականացվել է անտառային ոլորտին առնչվող հանրային իրազեկման պիլոտային ծրագիրը:

2013թ-ին ՀՀ անտառային տարածքներում կատարվել են հատումների ինտենսիվության և անտառային վնասատուներով ու հիվանդություններով վնասված տարածքների վերաբերյալ դիտարկումներ, որն իրականացվել է արբանյակային պատկերների համապատասխան վերլուծությունների և դաշտային համադրումների միջոցով:

2014թ-ի աշնանը մշակվել է հրդեհների վերլուծության հեռահար զոնդավորման ավտոմատ գործիքը և հիմնականում օգտագործվելով /LANDSAT 8/ բազմասպեկտրալ արբանյակային պատկերները, վեր է հանվել հրդեհների տեղաբաշխման քարտեզը ՀՀ-ի տարածքում 2013-2014թթ–ի համար:

Ծրագրերի վերաբերյալ կազմակերպվել են մի շարք ուսումնական և վերապատրաստման դասընթացներ:

img_4924

ԳՄՀԸ ԿԿԿ ծրագրի անտառկառավարման բաղադրիչների շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներդրվել է <<Ազգային անտառկառավարման տեղեկատվական համակարգը>>, որտեղ կտեղադրվեն նաև կենտրոնի կողմից իրականացված բոլոր գործառույթների արդյունքները, մասնավորապես ամրագրված 8 ցուցիչների մասով / գլխավոր ծառատեսակների %-ը ընդհանուր անտառածածկ տարածքում, տարիքային խմբերը /հասուն և երիտասարդ ծառուտներ/, անտառի լրիվությունը, անտառապատումը և անտառվերականգնումը/:

2015թ.-ի սկզբին կողմերը քննարկել և պատրաստում են հուշագիր <<Կայուն անտառկառավարում>> թեմայով կենտրոնի մասնագետների համար վերապատրաստման ծրագրի իրականացման, միջազգային փորձի փոխանակման, ինչպես նաև հնարավորության սահմաններում կենտրոնը որոշակի ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրելու մասին:

Ամփոփելով՝ երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա շարունակականության վերաբերյալ ՀՀ-ում անտառների մոնիտորինգի համակարգի զարգացման և կայուն անտառկառավարմանը նպաստելու համար:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95