ruhy

ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱ և ՋՈՒՐ>> ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Սույն թվականի մարտի 6-ին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային Զարգացման գործակալության կողմից Հայաստանում մեկնարկած <<Մաքուր Էներգիա և Ջուր>> ծրագրի ներկայացուցիչների հետ, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ջրի և էներգետիկ ոլորտների կայուն կառավարման բարելավմանը: Ծրագիրը գետավազանային կառավարման պլանավորման կարողությունները հզորացնելու, ջրային ոլորտի օրենքներն և կանոնակարգերը բարելավելու, տիեզերական պատկերների վերծանման կարողությունները զարգացնելու, դրանցով իսկ, համայնքների զարգացմանը նպաստելու և հասարակությանն այս ամենին մասնակից դարձնելու առաջադրանք ունի:

p1030849_10

Հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Պետրոսյանը: <<Մաքուր Էներգիա և Ջուր>> ծրագրի ղեկավար Դուեյն Բիըրդը հույս հայտնեց, որ ծրագիրը լավ արդյունք կունենա և կնպաստի Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարմանը:

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես ՀՀ տարածքի արբանյակային պատկերների ձեռքբերման և վերծանման աշխատանքների մասին:

USAID <> ծրագրի ներկայացուցչի կողմից նշվեց նաև հնարավոր համագործակցություն անտառապատման պիլոտային ծրագրերի կազմակերպման աջակցության շրջանակներում, քանի որ. <<Առանց ջրապաշտպան անտառաշերտերի կայուն ջրային ռեսուրսներ գոյություն ունենալ չեն կարող>>,- իր խոսքում հավելեց ծրագրի ներկայացուցիչը:

Կենտրոնի ղեկավարության կողմից ներկայացվեց նաև առկա գիտական ներուժը /անտառագետ, հողագետ, տեղեկատվական համակարգերի մասնագետ և այլն/, որը համագործակցության դեպքում հնարավոր կլինի ներգրավելու իրականացվելիք աշխատանքների շրջանակներում: Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքեր հնչեցին կենտրոնի ղեկավարությանը ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամություն ցուցաբերելու համար:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95