ruhy

ՀԱՆԴԻՊՈւՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏ

Ս/թ հունվարի 23-ին <Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ -ում կայացավ հանդիպում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպմանը ներկա էին <Էկոլոգիական ակադեմիա>ՀԿ-ի նախագահ` Գրետա Գաբրիելյանը, <Շողեր միություն> ՀԿ-ի նախագահ` Հասմիկ Ասլանյանը, <Հայաստանի կանաչներ> ՀԿ-ի նախագահ` Հակոբ Սանասարյանը, <Էկոլուր> տեղեկատվական ՀԿ-ի նախագահ` Ինգա Զառաֆյանը և <Էյ-Թի-Փի> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ` Անի Հայկունին, ինչպես նաև մոնիտորինգի կենտրոնի աշխատակիցները:

22

Ողջույնի խոսքով հանդես եկավ <Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ-ի տնօրեն` Տ. Պետրոսյանը` ներկայացնելով նախորդ տարում կենտրոնի ծավալած գործունեությանը, ինչպես նաև անդրադարձավ 2013թ. իրականացվելիք աշխատանքներին:

Հանդիպման նպատակն էր ավելի սերտորեն համագործակցել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ, ներգրավել նրանց կենտրոնի առաջիկա իրականացվելիք ծրագրերում:

33_0

Հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցները կարևորում են մոնիտորինգի կենտրոնի դերն ու նշանակությունը անտառների կայուն կառավարման գործընթացում և պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու կենտրոնի հետ:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95