ruhy

Հանդիպում ՀԿ-ների հետ

<<ԱՊՄԿ>>-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց և հաջողությամբ իրականացվեց համատեղ այցելություն <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղ՝ << Կանաչների միություն>> ՀԿ նախագահ` Հակոբ Սանասարյանի, <<Էկոլոգիական ակադեմիա>> ՀԿ նախագահ` Գրետա Գաբրիելյանի, <<Շողեր միություն>> ՀԿ նախագահ` Հասմիկ Ասլանյանի, <<Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա>> ՀԿ-ի ներկայացուցիչ` Վահե Մարտիրոսյանի և <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ:

20140802_140350

Այցելության նպատակն էր ծանոթանալ անտառտնտեսությունում կատարված և կատարվելիք աշխատանքներին, որից առավել տեսանելի էր 2012թ-ին ԳՄՀԸ /GIZ/ ԿԿԿ ծրագրի շրջանակներում անտառտնտեսությանը հատկացված ֆինանսավորմամբ իրականացված կոճղաշիվային վերաճի օժանդակման եղանակով անտառվերականգնման աշխատանքների դիտարկումը շուրջ 100հա, որից 60հա Երնջատափի և 40հա Ապարանի անտառպետություններում:

20140802_125503

Աշխատանքները կատարված էին պատշաճ մակարդակով ինչը փաստեցին թե ներկա գտնվող ՀԿ-ների ներկայացուցիչները և թե կենտրոնի աշխատակիցները, սակայն անհրաժեշտ է նշել, որ այսպիսի հաջող աշխատանքներից հետո տվյալ անտառհատվածը դեռ մի քանի տարի կարիք կունենա նմանատիպ միջոցառումների կրկնման՝ ցանկալի որակի անտառ ունենալու համար:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95