ruhy

Հանդիպում

2016թ-ի հուլիսի 13 –ին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ  <<Ամերիա>> ՓԲԸ-ի աշխատանքային խմբի կողմից  կազմակերպված <<Ինստիտուցիոնալ և իրավական դաշտի վերլուծություն>> թեմայով հանդիպում-քննարկում FLEG II ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին խմբի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը, ավստրիացի իրավաբան, անտառագետ, միջազգային փորձագետ Պիտեր Հերբստը, ՀՀ ԳՆ Անտառային տնտեսության բաժնի պետ Արթուր Պետրոսյանը, ATP ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը և կենտրոնի աշխատակիցները:

20160713_103202 20160713_103238

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենտրոնի գործունեությունը, իրականացրած գործառութները, ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ հարցեր: Մասնակիցները կենտրոնում ծանոթացան տեղադրված համապատասխան համակարգչային ծրագրով արբանյակային պատկերների վերծանման աշխատանքներին, մասնավորապես, թե ինպես են համադրվում երկու տարիների արբանյակային պատկերները և վեր են հանվում անտառածածկ տարածքների փոփոխությունները:

20160713_103102

Ամփոփելով` հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հետագայում կազմակերպել նմանատիպ հանդիպումներ և հնարավորինս օժանդակել կենտրոնի գործունեությանը:

20160713_114708


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95