ՀԱՆԴԻՊՈՒՄ GIZ-Ի ՀԵՏ
Ս/թ հուլիսի 23-ին կենտրոնում կազմակերպվել է հանդիպում GIZ-ի /ԳՄՀ-ի/ հայաստանյան գրասենյակի ԿԿԿ փորձագետ Ա.Ղազարյանի, Գերմանիայի տնտեսական նախարարության պլանավորման և ֆինանսների կառավարման գծով պատասխանատու` Հեկե Կուհնի, ԳՄՀ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն` Դագմար Բոթի հետ, որի ընթացքում GIS-ի մասնագետի կողմից ներկայացվել է GIZ-ի հետ համատեղ իրականացրած աշխատանքները` զոնդավորման մեթոդներով անտառային մոնիտորինգի իրականացման և իրազեկման գործողությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ներկայումս իրականացվող գործողությունները` աշխատանքները արբանյակային պատկերների վերծանման հետ, հատումների ինտենսիվության որոշումը, ինչպես նաև աշխատանքներ են տարվում անտառկառավարման միասնական ինֆորմացիոն համակարգի ստեղծման համար: