ruhy

ՀԱՆԴԻՊՈՒՄ

2012 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի <Բեսթ Վեստերն Կոնգրես> հյուրանոցում <Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) <Կենսաբազմազանության կայուն կառավարում> (ԿԿԿ) ծրագրի շրջանակներում ՀՀ անտառների բազմաֆունկցիոնալ գոտիավորման կարգի և ուղեցույցների ներդրման վերաբերյալ կազմակերպված աշխատանքային հանդիպմանը, որը ներկայացնում էր միջազգային փորձագետ Վերներ Շինդելեն:

img_7666

Փորձագետը ներկայացրեց <Պետական անտառտնտեսությունների կողմից կառավարվող անտառների բազմաֆունկցիոնալ գոտիավորում> կարգի նախնական նախագծի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների, կատարված ընթացիկ աշխատանքների ու արդյունքների մասին պատրաստված հաշվետվությունը:

img_7672

Իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ ներկայացրեցին նաև փորձագետի հետ աշխատող տեղական մասնագիտական խմբերը և խորհրդատուները:

img_7670

Հաշվետվությունների ներկայացումից հետո տեղի ունեցան լսումներ և քննարկումներ, որին մասնակից շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից դրականորեն գնահատվեցին հաշվետվությունները և պատրաստակամություն հայտնեցին ակտիվ մասնակցություն ունենալու իրականացվող գործընթացներին:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95