ruhy

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈւՄ

GIZ/ԳՄՀ /Գերմանական միջազգային համագործակցություն/ կազմակերպության և <Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում 2012թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է <Կենսաբազմազանության կայուն կառավարում> ԿԿԿ 2-րդ փուլի 2012-2015թթ. գործառույթներով նախատեսված Անտառային ոլորտին առնչվող հանրային իրազեկման պիլոտային ծրագիրը:

img_2095

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Բնապահպանության նախարարության <Շիկահող> պետական արգելոցի և <Արևիկ> ազգային պարկին հարակից 12, ինչպես նաև <Հայանտառ>ՊՈԱԿ –ի <Սևքարի անտառտնտեսություն> մասնաճյուղին հարակից 7 գյուղական համայնքների բնակչության շրջանում:

img_2207

img_2217

Տպագրվել և տարածվել են ընդհանուր թվով 9500 բուկլետներ, պատրաստվել են 100 հատ պատին ամրացվող ցուցապաստառ և 5 հատ ցուցանակ` անտառին հարակից մարդաշատ վայրերում տեղադրելու նպատակով:

img_3074

img_2310

img_2230

Հանրային իրազեկումն իրականացվել է հետևյալ թեմաներով.

1. Անտառային հրդեհները և կանխարգելման ուղիները

2.Անտառի նշանակությունը

3.<ԱՊՄԿ> ՊՈԱԿ-ի դերն ու նշանակությունը

4.Անտառից փայտանյութի ձեռքբերման եղանակները

5.Ոչ բնափայտային անտառանյութի ձեռքբերման եղանակները

img_3103

img_3105

img_2321_0


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95