ruhy

Հասարակական կազմակերպություններ

Կարևորելով բնապահպանության ոլորտում բնապահպանական հասարակական, ՀՀ-ում բնապահպանական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների դերը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում տիրող իրավիճակի թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը, կենտրոնն առաջին իսկ օրերից ձեռնամուխ է եղել սերտ համագործակցության հաստատմանը հասարակական բնապահպանական կազմակերպությունների հետ: ՀԿ-ներից ստացված ահազանգերի, տվյալների հիման վրա իրականացվել են մի շարք դիտարկումներ և ուսումնասիրություններ հանրապետության անտառային տարածքներում:

Ելնելով անտառների կայուն զարգացման Ազգային Ռազմավարական ծրագրից, ՀՀ-ում անտառային մոնիտորինգի համակարգման կարողությունները ուժեղացնելու նպատակով “Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2006թ-ի օգոստոս ամսին ձևավորվեց Անտառային մոնիտորինգի Համակարգման Միավորը` Խորհուրդը /ՀԽ/:

Համակարգման Խորհրդի կազմում ներգրավված են “Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ը, բնապահպանական և անտառի խնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, բնապահպանական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպություններ, մասնագետ-գիտնականներ:

ՀԽ-ն ղեկավարվում է “Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից և ձևավորվում է ներկայացուցչական սկզբունքով:

Ներկայումս կենտրոնը սերտ համագործակցության մեջ է.

  1. «Շողեր միություն»ՀԿ
  2. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
  3. «Հայաստանի անտառներ» ՀԿ
  4. «Էկո-Գլոբ» ՀԿ
  5. «Բնության բարեկամներ» ՀԿ
  6. «Էկո-լուր» տեղեկատվական ՀԿ
  7. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
  8. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա ՀԿ
  9. «Կանաչների միություն» ՀԿ
  10. «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ /Հայաստան ծառատունկ ծրագիր/
  11. «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ
  12. «Բնության համաշխարհային հիմնադրամ»-ի Հայաստանյան մասնաճյուղ


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95