ruhy

Հեռահար Զոնդավորման մեթոդներն անտառային մոնիտորինգում

Անտառային պետական մոնիտորինգի իրականացման բաղադրիչներից մեկը հանդիսանում է անտառների անուղղակի մոնիտորինգը, որը աշխարհատեղեկատվական համակարգերի ներդրման և հեռահար զոնդավորման /ՀԶ/ միջոցով հնարավորություն է տալիս կատարել անտառների իրական վիճակի դիտարկում, ուսումնասիրություն և փոփոխությունների արագ բացահայտում:

ՀԶ մեթոդների կիրառման առավելություններն են.

  • օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալու հնարավորություն մի քանի օրվա նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում: Նման օպերատիվությունն անհրաժեշտ է հատկապես անտառային վնասատուների տարածման օջախների հայտնաբերման, հաշվառման և դրանց նկատմամբ հսկողություն սահմանելու` ճիշտ ժամանակին պայքարի միջոցառումներ իրականացնելու համար,
  • տալիս են բարձր ճշգրտությամբ արդյունքներ,
  • ծախսատար չեն,
  • կարող են արտացոլել և վերլուծել նաև փոփոխությունները տարբեր ժամանակահատվածներում,
  • թույլ են տալիս մոնիտորինգի ենթարկել դժվար հասանելի լեռնային շրջանները:

Արբանյակային պատկերի վերծանման օրինակ

 1_21

<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ և <Գերմանական միջազգային համագործակցություն (GIZ) ընկերության> <Կենսաբազմազանության կայուն կառավարում> (ԿԿԿ) ծրագրի շրջանակներում մոնիտորինգի կենտրոնում ներդրվել է < eCognition> ծրագրային համակարգը, և սահմանել են էկոհամակարգերի կենսաբազմազանության մոնիտորինգի ցուցիչներ /օր. Անտառածածկն ընդհանուր անտառային հողերում, հատումների ինտենսիվությունը, անտառածածկն ըստ ծառատեսակների, հասակային փուլերի, լրիվության և այլն/, որոնք լավագույնս արտացոլում են Հայաստանի անտառների վիճակը: Համակարգը, որը աերոտիեզերական պատկերների համար նախատեսված համակարգչային ծրագիր է, հնարավորություն է տալիս կատարել վերլուծություններ ըստ համապատասխան մշակված ցուցիչների`այսինքն դասակարգել անտառներն ըստ ծառերի խտության, ծառատեսակների, հասակային փուլերի, գտնել անտառահատումների վայրերը,դասակարգել անտառային հրդեհների հնարավոր առաջացման օջախները, բացահայտել բուսականության նոսրացման պատճառները, կատարել անտառների սանիտարական վիճակի դիտարկում, գնահատում, կանխատեսում: Ծրագրային համակարգը հնարավորություն է տալիս կատարել նաև անտառային տնտեսության զարգացմանն ուղղված անտառապատման և անտառվերականգնման իրականացված միջոցառումների անընդհատ ուսումնասիրություն, դիտարկել և գնահատել կատարված աշխատանքների որակական ցուցանիշները:

Անտառահատումների վերծանման և դասակարգման օրինակ

untitled

<eCognition> ծրագրային համակարգը հնարավորություն է տալիս կատարել նաև եռաչափ վերլուծություններ` ստանալով տեղեկատվություն հետազոտվող տարածքի աշխարհագրական դիրքի մասին (դիրքադրություն, լանջերի թեքություն, բացարձակ բարձրություն և այլն):

Ծովի մակարդակից ունեցած բարձրության դասակարգում

height


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95