ruhy

ՀՈՒԴԱՅԱԾԱՌ ԳՐԻՖԻԹԻ-Иудино дерево Гриффита-Cercis griffithii Boiss.

Կատեգորիա.Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` կազմված 2 լոկալիտետներից, որոնց միջև տարածությունը 20 կմ է: Ընդ որում տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից փոքր: Տեսակին սպառնում է անհետացում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության, պտղատու և խաղողի այգիների հիմնման պատճառով տարածքների յուրացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

hudayatsar2

Նկարագրություն. Միջին (3-4 մ) բարձրության ծառ, պարզ ամբողջական տերևներով և թափվող տերևակիցներով: Ծաղիկները զիգոմորֆ, համարյա թիթեռնանման, փնջերով, պայծառ վարդագույն կամ կապտավուն, գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր և Նյուվադի): АОО 8 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում, Միջին Ասիայում և Իրանում:

hudayatsar_taracum

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա. կիսաանապատներում, չոր քարքարոտ լանջերին, երբեմն սահմանաշերտերում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ \ դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

hudayatsar3

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95