ruhy

Հրդեհ <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի տարածքում

Ս/թ սեպտեմբերի 9-ին ժամը 16.30-17.00ընկած ժամանակահատվածում <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Արզականի անտառպետության  7-8- րդ պահաբաժինների միջնամասում բռնկված հրդեհի կապակցությամբ ստացված ահազանգի հիման վրա ս/թ սեպտեմբերի 10-ին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները այլցելել են հրդեհված տարածք` դիտարկումներ և ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է Բջնիի համայնքային տարածքից՝ ներառելով 30հա տարածք, որից անտառածածկը կազմել է 15հա (մոտ 100 ծառ): Հրդեհը մարվել է 00.30-ին, Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների, գյուղի բնակիչների, ինչպես նաև ԱԻՆ հրշեջների մեկ մարտական հաշվարկի կողմից:

IMG_6088

Դիտարկումների արդյունքում պարզվեց, որ հրդեհը տարածվել է Արզականի անտառպետության 7-8-րդ պահաբաժիններում և միջանկյալ համայնքային հողերում` ընդգրկելով շուրջ 40հա տարածք, որից անտառածածկը` 15հա: Հրդեհը հիմանականում վնասել էր խոտային բուսականությունը և մասամբ թափանցել անտառածածկ տարածք` ընդգրկելով մոտ 100-110 հատ 5-րդ բոնիտետի ցածրաաճ կաղնիներ մինչև 4-5մ բարձրությամբ: Պետք է փաստել, որ այրված տարածքում առկա ծառերը առավելապես կենսունակությունը չեն կորցրել, ինչը փաստում են մեր կողմից կատարված լուսանկարները, սակայն նշվածում համոզվելու համար միառժամանակ անց անհրաժեշտություն կա այլցելելու տվյալ անտառամաս` կրկնակի դիտարկումներ իրականացնելու:

IMG_6095


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95