ruhy

ՃԱՊԿԻ ՎՐԱՑԱԿԱՆ-Свидина грузинская-Swida iberica

Կատեգորիա. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Ստույգ հայտնի է միայն մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

s_img01

Նկարագրություն. Ճապկի վրացականը ոչ մեծ ծառ կամ թուփ է 2-3 մ բարձրությամբ: Տերևները հակադիր, նեղ, երկարավուն,երկար սրացած: Ծաղկաբույլն առանց փաթեթի, հովանոցանման: Ծաղիկները սպիտակ:Պտուղները կլորավուն, հյութալի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Հանդ գյուղի շրջակայքում: Հայաստանից բացի աճում է նաև Վրաստանում:

bezymyannyy

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա, անտառի եզրին, սոսու պուրակում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է ՙՇիկահող՚ պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է միակ պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95