ruhy

ՄԵՐ ՄԱՍԻՆ

“ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ” ՊՈԱԿ
Հասցե` Մամիկոնյանց 39ա, 4-րդ հարկ
Հայաստանի Հանրապետություն  Երևան 0051
Հեռ. 20 15 98

“Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն”ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 28-ի թիվ 1152-Ն որոշմամբ, որի առարկան և նպատակն է սահմանվել.
ա/ ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների իրականացումը,
բ/ անտառների պետական մոնիտորինգի իրականացումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005թ-ի դեկտեմբերի 20-ի թիվ 261-Ա հրամանով հաստատվել է նաև մոնիտորինգի կենտրոնի կանոնադրությունը, ըստ որի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու նպատակով մոնիտորինգի կենտրոնը.

  • մասնակցում է անտառների և անտառային հողերի վիճակի և դրա բացասական ներգործության ու հետևանքների մոնիտորինգի կազմակերպման, պետական քաղաքականության մշակման և ռազմավարության, դրանց կենսագործման պետական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,
  • իրականացնում է անտառների և անտառային հողերի վրա տարբեր տեսակի ներգործությունների ու դրանց հետևանքների, ինչպես նաև ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխարգելման նպատակով դիտարկումներ, գնահատումներ և կանխատեսումներ,
  • ապահովում է տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, վերլուծության և տարածման աշխատանքները, ստացված տեղեկատվության հավաստիության մակարդակը, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխման, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքների թափանցիկությունը,
  • մշակում, կազմում և տարածում է անտառների վրա ներգործությունների վերաբերյալ կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ տեղեկագրերի, բուկլետների և տեղեկատվական այլ միջոցների տեսքով,
  • մասնակցում է անտառների և անտառային հողերի վրա ներգործության մոնիտորինգի միջազգային ու տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման, տեղեկատվության փոխանակման գլոբալ և տարածաշրջանային միասնական համակարգերի ձևավորման ու զարգացման աշխատանքներին:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95