ruhy

ՄՐՏԱՎԱՐԴ ԿՈՎԿԱՍՅԱՆ -Рододендрон кавказский-Rhododendron caucasicum Pall.

Կատեգորիա. Վտանգված տեսակ է: Ներկայումս հանրապետությունում ստույգ հայտնի են ընդամենը երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 30 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում, հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

33

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով`հազվագյուտ տեսակ:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Ոչ բարձր թուփ 50-60 սմ բարձր.: Տերևները մշտադալար: Ծաղիկները խոշոր, սպիտակ կամ թեթևակի կրեմագույն, ավելի քան 5 սմ տրամագծով, հովանոցանման ողկույզներում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Լոռու (Բազումի լեռնաշղթա) և Իջևանի (Փամբակի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում:

Հայաստանից բացի աճում է Մեծ Կովկասում, Դաղստանում, Անդրկովկասում, Հյուսիս-Արևելյան Թուրքիայում:

4_3

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտու ծ. մ. 2000-2400մ բարձրությունների վրա, մարգագետիններում, առաջացնելով այսպես կոչված ռոդորետներ: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, խոտհունձ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է ՙԿովկասյան մրտավարդի՚ արգելավայրում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95