ruhy

Նպաստում ենք մասնագետների կայացմանը

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով բնության պահպանության և անտառների կայուն կառավարման սկզբունքներին, շարունակում է սերտ համագործակցությունը ԳՄՀԸ /GIZ/ ընկերության հետ:

Համագործակցության հերթական ուղղությունը երիտասարդ մասնագետների և ԲՈՒՀ-ի ավարտական կուրսի ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացումն է <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ում` նպատակ ունենալով նպաստել երիտասարդ սերնդի որպես մասնագետներ կայացմանը:

dscn5430

Վերը նշված ծրագրերի իրականացման նպատակով, օրերս <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում` կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ԳՄՀԸ /GIZ/ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարների միջև. ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որն իր մեջ ներառում է մի քանի դրույթներ, այն է` աջակցել ավարտական կուրսի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին լսարանում իրենց յուրացրած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով, հնարավորություն ստեղծել ուսումնական պրակտիկան անցկացնել մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ում` օգտագործելով աշխարհագրական տեղեկատվական համակարգը /GIS/, խթանել գենդերային հավասարությանը` իգական սեռի ներկայացուցիչներին հասանելի դարձնելով բնական պաշարների կառավարման ոլորտում աշխարհագրական տեղեկատվական համակարգի /GIS/ օգտագործման վերաբերյալ ուսումնական վերապատրաստման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել ՀԱԱՀ-ին` մասնագիտական պատրաստվածության համար ավելի արդյունավետ ծրագրերի մշակման գործում, որն ուսանողներին կնախատարաստի որպես մրցունակ թեկնածուներ` ընդլայնելով Հայաստանի աշխատաշուկայում աշխատանք գտնելու նրանց սահմանափակ հնարավորությունները:

dscn5415

Հանդիպումը ողջույնի խոսքով սկսել է <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ի տնօրեն պրն. Ա. Գյուլխասյանը և իր պատրաստակամությունն է հայտնել երիտասարդ սերնդի կայացմանն ուղղված նմանատիպ համագործակցությունների և ծրագրերի կազմակերպման հարցում:

ՀԱԱՀ պրոռեկտոր Յու. Մարմարյանը հանդես է եկել շնորհակալական խոսքով ուղղված և՛ <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ի ղեկավարությանը և՛ ԳՄՀԸ /GIZ/ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Դորիթ Քեմփային, ինչպես նաև գովասանքի ու խրախուսական խոսք հղել ՀԱԱՀ-ի ուսանողներին, ովքեր իրենց ավարտական պրակտիկան, շնորհիվ սույն համաձայնագրի, անցկացնելու են <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ում: Նա նշել է, որ բուհը պատրաստ է կենտրոնի մասնագետների հետ մանրակրկիտ դիտարկել և քննարկել ուսումնական պլանները, ծրագրերը` հաշվի առնելով բոլոր հիմնավորված առաջարկությունները։

Ներկաներին ողջունել է նաև ԳՄՀԸ /GIZ/ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Դորիթ Քեմփայը և կարևորել նմանատիպ պրակտիկաների կազմակերպումը ու ընդլայնումը: Աննե Դորիթ Քեմփայը գոհունակություն է հայտնել «Լավ ու կայուն ապագա ունեցող» ծրագրի մեկնարկի առթիվ, քանզի երիտասարդներն են որոշում երկրի ապագան:

Եզրափակելով հանդիպումը` <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ի տնօրեն պրն. Ա. Գյուլխասյանը կարևորել է այն փաստը, որ յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է ապագա սերնդի գիտելիքներով հարուստ լինելու կարևորությունը և վստահություն հայտնել, որ նմանօրինակ ծրագրերի իրականացման արդյունքում կունենանք որակյալ և մրցունակ մասնագետներ:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95