ruhy

ՇԱԳԱՆԱԿԵՆԻ ՑԱՆՈՎԻ- Каштан посевной-Castanea sativa Mill.

Կատեգորիա. Վտանգված տեսակ է: Ներկայումս բնության մեջ հայտնի են երկու բնական պոպուլյացիաներ (Սովետական տարիներին շատ շրջաններում այս տեսակը օգտագործվել է անտառատնկման ժամանակ): Բնակության շրջանը` 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 230 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` անտառտնտեսական աշխատանքների պատճառով առաջացած աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

castanea_sativa2_0

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա կարգավիճակով:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Ծառ` մինչև 35 մ բարձր.: Տերևները մեծ, ամբողջական, երկարավուն նշտարաձև, ատամնաեզր, գագաթում սրացած: Պտուղը կաշենման պտղապատով, ընդգրկված սուր-փշոտ, փայտացած պտղագավաթի մեջ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևանի շրջակայք) և Զանգեզուրի (ՙՇիկահող՚ պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Անդրկովկասի տարμեր շրջաններում, Եվրոպայի հարավում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիս-Արևելյան Թուրքիայում:

2_6

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 900-1300մ բարձրությունների վրա անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է ՙՇիկահող՚ պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է արգելել հատումները, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95