ruhy

ՍՈՍԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ – Платан восточный – Platanus orientalis L.

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` Կովկասում ամենամեծ պուրակը: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ց փոքր է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված աճման վայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոսին պատկանում է սոսազգիների ընտանիքին (Platanaceae): Մուգ մոխրագույն բնով սլացիկ ծառ է մինչև 30 մ բարձրությամբ: Տերևները խոշոր, խորը մատնաձև հնգաբաժան: Ծաղկաբույլը գնդաձև, 2-2,5 սմ տրամագծով, կախված երկար կոթունով: Պտղիկները վերևում սուր: Գեղազարդային ծառ: Հայաստանում հաճախ օգտագործվում է կանաչապատման նպատակով:

sosi

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ծավ գետի ողողատում և առանձին ծառեր մոտակա անտառներում: АОО 25 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում, Բալկանյան թերակղզում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Առաջավոր և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում:

sosi_taracum

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 500-900 մ բարձրությունների վրա. առաջացնում է պուրակ, հանդիպում է նաև կաղնու անտառներում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղակալում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է <<Սոսու պուրակ>> պետական արգելավայրում, <<Շիկահող>> պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

sosi3_0

Սոսին դեռ հին ժամանակներից սիրո և պաշտանմունքի է արժանացել շատ ժողովուրդների մոտ: Կարելի է ասել, որ սոսիները մարդկային պատմության և քաղաքակրթության կենդանի վկաներն են: Դեռ հին հույները, հայերը, պարսիկներն ու հռոմեացիներն այս ծառատեսակին վերաբերվում էին առանձնահատուկ հարգանքով, որի վկայությունն է դարավոր ու հնամենի սոսիների գոյությունը հին բնակավայրերում: 1978 թ. Արցախում գրանցվել է մի սոսի, որի բարձրությունը 50 մ էր, տրամագիծը 8,5 մ, սաղարթի մակերեսը կազմում էր 1400 մ2, իսկ տարիքը՝ մոտ 2000 տարի:

Հայաստանի հարավում, Մեղրի ավանում 800 տարեկան մի ծառ կար՝ 25 մ բարձրությամբ և 25 մ բնի տրամագծով, որի փչակում ժամանակին մսավաճառի կրպակ է եղել: Երկարակյաց է, բարենպաստ պայմաններում ապրում է մինչև 3000 տարի:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95