ruhy

Վառելափայտի սպառման շուկա

Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից վառելափայտի ներկայիս սպառումը գնահատելու համար ՙԱնտառային պետական մոնիտորինգի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվում և իրականացվում են ուսումնասիրություններ տնային տնտեսություններում անտառնյութի օգտագործման, մասնավորապես վառելափայտի սպառման վերաբերյալ:

Ուսումնասիրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար /բացառությամբ Երևան քաղաքի/: Ժողովրդագրական բազմաշերտ ընդգրկում ապահովելու նպատակով իրականացվում է գյուղերի, բնակավայրերի և քաղաքների դասակարգում` ելնելով վառելափայտի մատչելիությունից և դրա նկատմամբ ունեցած պահանջարկից: Դասակարգման համար չափորոշիչներ են հանդիսանում համայնքների գազաֆիկացված լինելը և անտառի նկատմամբ հեռավորությունը, ինչպես նաև այդ երկու չափորոշիչների չորս տարբեր համակցությունները` անտառամերձ և գազաֆիկացված, անտառամերձ և չգազաֆիկացված, ոչ անտառամերձ և գազաֆիկացված, ոչ անտառամերձ և չգազաֆիկացված:

Ուսումնասիրության հարցաթերթիկը ներառում է հարցեր, որոնք տնային տնտեսության կողմից սպառված վառելափայտի տարեկան չափաքանակը որոշելուց բացի ուղղված են բացահայտելու նաև անտառային ոլորտում առկա հիմնական խնդիրներին բնակչության տեղեկացված լինելու աստիճանը և դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Ազնիվ պատասխաններ ակնկալելու նպատակով պահպանվում է հարցվողների ինքնության գաղտնիությունը:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95