ruhy

Փայտանյութի մթերում և իրացում

Բնափայտի մթերումն արմատից հատված, ինչպես նաև քամատապալ, ձյունակոտոր ծառերի անտառից դուրսբերումն է:
Արտադրական նշանակության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ /խնամքի/ և սանիտարական հատումների, իսկ հասուն և գերհասուն ծառուտներում` անտառավերականգնման հատումների արդյունքում:

foto-0082

 Պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ /խնամքի/ և սանիտարական հատումների արդյունքում` բացառությամբ պետական արգելոցների:
Բնափայտի մթերումն իրականացվում և տարեկան հաշվարկային հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի հիման վրա: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա:

Փայտանյութի մթերում /խմ/

mt

Փայտանյութի իրացում /խմ/

ir 

Ըստ 2010թ. “ԱՊՄԿ” ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ բնակչության շրջանում կատարված սոց.հարցումների, սպառված վառելափայտի պահանջարկը կազմել է 709851 խմ, որը գրեթե 20 անգամ գերազանցում է օրինական հատումներից իրացված փայտանյութի ծավալը:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95