ruhy

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հանդիպում ՀԿ-ների հետ

20140802_140350<<ԱՊՄԿ>>-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց և հաջողությամբ իրականացվեց համատեղ այցելություն <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղ՝ << Կանաչների միություն>> ՀԿ նախագահ` Հակոբ Սանասարյանի, <<Էկոլոգիական ակադեմիա>> ՀԿ նախագահ` Գրետա Գաբրիելյանի, <<Շողեր միություն>> ՀԿ նախագահ` Հասմիկ Ասլանյանի, <<Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա>> ՀԿ-ի ներկայացուցիչ` Վահե Մարտիրոսյանի և <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ: Այցելության նպատակն էր ծանոթանալ անտառտնտեսությունում կատարված և ... ավելին→

ՀԱՆԴԻՊՈՒՄ GIZ-Ի ՀԵՏ

img_0408Ս/թ հուլիսի 23-ին կենտրոնում կազմակերպվել է հանդիպում GIZ-ի /ԳՄՀ-ի/ հայաստանյան գրասենյակի ԿԿԿ փորձագետ Ա.Ղազարյանի, Գերմանիայի տնտեսական նախարարության պլանավորման և ֆինանսների կառավարման գծով պատասխանատու` Հեկե Կուհնի, ԳՄՀ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն` Դագմար Բոթի հետ, որի ընթացքում GIS-ի մասնագետի կողմից ներկայացվել է GIZ-ի հետ համատեղ իրականացրած աշխատանքները` զոնդավորման մեթոդներով անտառային մոնիտորինգի իրականացման և իրազեկման գործողությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ... ավելին→

ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ 09.07.13թ.

dsc06955Կարևորելով հասարակական և անտառային խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների դերը անտառների պահպանության գործում, <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը ս.թ. հուլիսի 9-ին կազմակերպել էր այցելություն <<Նոյեմբերյանի>> անտառտնտեսություն, որին մասնակցում էին կենտրոնի աշխատակիցները, բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` <<Էկոլոգիական ակադեմիա>>ՀԿ-ի նախագահ` Գրետա Գաբրիելյանը, <<Հայաստանի կանաչներ>> ՀԿ-ի նախագահ` Հակոբ Սանասարյանը, <<Էկոլուր>> տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Տաթևիկ Գրիգորյանը, <<Երիտասարդ կենսաբանների ... ավելին→

ԾԱՌԱՏՈՒՆԿ

img_3315Ապրիլի 16-ին ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և <<Էյ Թի Փի>> բարեգործական հիմնադրամի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում անցկացվեց խորհրդանշական ծառատնկման միջոցառում, որը կազմակերպվել էր Երկրի միջազգային օրվա և Ջրային համագործակցության միջազգային տարվա շրջանակներում: Ծառատնկման համար անհրաժեշտ գործիքները և տնկիները սիրով տրամադրվել էին <<Էյ Թի Փի>> բարեգործական հիմնադրամի կողմից: Խորհրդանշական բնույթի այս ... ավելին→

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

img_1467_0Մարտի 21-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ անտառի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Գ. Պետորսյանը, անտառաբուծության բաժնի պետ Ա. Պետրոսյանը, <<Հայանտառ>> և <<ԱՊՄԿ>> ՊՈԱԿ-ների աշխատակիցները, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և տեղական փորձագետներ: Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ ԳՄՀԸ-ԿԿԿ ծրագրի թիմի ղեկավար ... ավելին→

ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱ և ՋՈՒՐ>> ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

p1030849_10Սույն թվականի մարտի 6-ին <<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային Զարգացման գործակալության կողմից Հայաստանում մեկնարկած <<Մաքուր Էներգիա և Ջուր>> ծրագրի ներկայացուցիչների հետ, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ջրի և էներգետիկ ոլորտների կայուն կառավարման բարելավմանը: Ծրագիրը գետավազանային կառավարման պլանավորման կարողությունները հզորացնելու, ջրային ոլորտի օրենքներն և կանոնակարգերը բարելավելու, տիեզերական պատկերների ... ավելին→

ՀԱՆԴԻՊՈւՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏ

22Ս/թ հունվարի 23-ին <Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ -ում կայացավ հանդիպում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպմանը ներկա էին <Էկոլոգիական ակադեմիա>ՀԿ-ի նախագահ` Գրետա Գաբրիելյանը, <Շողեր միություն> ՀԿ-ի նախագահ` Հասմիկ Ասլանյանը, <Հայաստանի կանաչներ> ՀԿ-ի նախագահ` Հակոբ Սանասարյանը, <Էկոլուր> տեղեկատվական ՀԿ-ի նախագահ` Ինգա Զառաֆյանը և <Էյ-Թի-Փի> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ` Անի Հայկունին, ինչպես նաև մոնիտորինգի կենտրոնի աշխատակիցները: Ողջույնի ... ավելին→

Անտառապատում և անտառվերականգնում

Ս/թ նոյեմբերի 20-21-ը կենտրոնի աշխատակիցները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մասնակցեցին Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /FAO/ՊԳԿ/ կողմից Հայաստանում իրականացվող <Անտառապատում և անտառվերականգնում> ծրագրի ավարտին նվիրված համաժողովին: Համաժողովի նպատակն էր բոլոր շահառու կողմերին ներկայացնելու ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, քննարկելու անտառային ոլորտի հիմնական թիրախները և հետագա զարգացման ուղիները: Ծրագրի բովանդակության և կատարված աշխատանքների մասին ներկայացրեցին <Անտառապատում և անտառվերականգնում> ծրագրի ... ավելին→

ՈւՍՈւՑՈւՄ

2012-11-13_10.34.35<Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ-ի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) <Կենսաբազմազանության կայուն կառավարում> (ԿԿԿ) ծրագրի շրջանակներում ԳՄՀԸ կենտրոնը նոյեմբերի 13-16-ը մոնիտորինգի կենտրոնի համապատասխան մասնագիտացում ունեցող աշխատակիցների համար կազմակերպել էր <<Հեռահար զոնդավորման>> ուսուցողական դասընթաց: Դասընթացը վարում էր RSS Remote Sensing Solution GmbH ընկերության մասնագետ Վանեսսա Քյուքը /Vanessa Keuck/: Դասընթացը ներառում էր. <Արբանյակային պատկերների նախնական մշակում>, <Արբանյակային պատկերների ... ավելին→

ՀԱՆԴԻՊՈՒՄ

img_76662012 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի <Բեսթ Վեստերն Կոնգրես> հյուրանոցում <Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն> ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) <Կենսաբազմազանության կայուն կառավարում> (ԿԿԿ) ծրագրի շրջանակներում ՀՀ անտառների բազմաֆունկցիոնալ գոտիավորման կարգի և ուղեցույցների ներդրման վերաբերյալ կազմակերպված աշխատանքային հանդիպմանը, որը ներկայացնում էր միջազգային փորձագետ Վերներ Շինդելեն: Փորձագետը ներկայացրեց <Պետական անտառտնտեսությունների կողմից կառավարվող անտառների բազմաֆունկցիոնալ գոտիավորում> կարգի ... ավելին→


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95